Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իսրայել և Պաղեստին առանձին պետությունների ստեղծմանը

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իսրայել և Պաղեստին առանձին պետությունների ստեղծմանը
21.01.2018 | 21:05

ԱՄՆ-ը կաջակցի Իսրայել-Պաղեստին, երկու առանձին պետությունների ստեղծմանը, եթե կողմերը գան համաձայնության` ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Եգիպտոսում՝ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ հանդիպումից հետո: «ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունների վերսկսմանը»,- հավաստիացրել է Փենսը: Նա պատրաստվում է Եգիպտոսից մեկնել Հորդանան, ապա` Իսրայել: ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցը տեղի է ունենում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու` նախագահ Թրամփի որոշումից մեկ ամիս անց: Փենսի և պաղեստինցիների հանդիպում այս այցի ընթացքում նախատեսված չէ:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ